Lurer.com-ը գրում է.
 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Եգիպտոսում Սինայի թերակղզու հյուսիսի Էլ Արիշ քաղաքի հսկիչ-անցակետի վրա կատարված գրոհի պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել են զինծառայողներ: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել է Reuters գործակալությունը:
 Հունվարի 9-ին Եգիպտոսի անվտանգության ուժերի ինն աշխատակիցներ են զոհվել Էլ Արիշի հսկիչ-անցակետի վրա ձեռնարկված գրոհի հետեւանքով: Նախ անցակետի մերձակայքում գործել է ավտոմեքենայում տեղադրված պայթանյութը, այնուհետեւ ծայրահեղականները անցակետի վրա կրակ են բացել նռնականետերից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել