Картинки по запросу ընտրություններԳարնանը սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում անընդհատ տեղի են ունենում տարբեր վերադասավորումներ, քաղաքական ուժերի դիրքային, շախմատային լեզվով ասված, «ռակիրովկաներ»: Որպես կանոն քաղաքական հիմնական եղանակաստեղծ ֆիգուրները քաղաքական լիդերներն են. փորձեմ ներկայացնել լիդերների մասնակցությամբ ներքաղաքական զարգացումներից որոշակի դետալներ: Կխոսենք քաղաքական դաշտի բոլոր ժամանակների առանցքային երկու ֆիգուրի` Լևոն Տեր-Պետրոսյանի և Կարեն Դեմիրճյանի վերադարձի ֆենոմիենի մասին:

ԽՍՀՄ Կենտկեմի առաջին քարտուղար Կ. Դեմիճյանը պետությունը ղեկավարեց (1974–1988)թթ., դա այն տարիներն էին, երբ խորհրդային Հայաստանն ապրում էր իր բարձունքի տարիները, սակայն Կարեն Սերոբիչի` քաղաքականությունից հեռանալը մեղմ ասաց այդքան էլ վայել չէր լայն ժողովրդականություն ունեցող գործչին և նա հասարակական լայն հիասթափության ֆոնին ստիպված հրաժարական տվեց: Սակայն 1998-ին Դեմիրճյանը վերադարձավ նույն հասարակական պահանջով և ավացիաներով: Նա վերադարձավ, որպես ժողովրդի մի ստվար հատվածի թեկնածու և ուղղակիորեն ապավինեց ժողովրդի աջակցությանը։

Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի հնարավորությունը ևս արժանի է քննարկման։ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ՀՀ հիմնադիր նախագահն է և քաղաքականություն մտավ ուղղակի ծափողջույններով և դափնիներով, հայտնի պատճառներից ելնելով 1998-ին հրաժարական դվեց և մոտ տաս տարի բացակայում էր քաղաքական արենայից: Ինչպես Դեմիրճյանը, Տեր-Պետրոսյանը ևս ստիպված էր քաղաքականությունից հեռանալ հասարակական տրամադրությունների, իրենց համար ոչ նպաստավոր զարգացումների արդյունքում։ Ինչպես Կ. Դեմիրճյանը չցանկացավ, Տեր-Պետրոսյանը ևս չցանկացավ իր քաղաքական կենսագրությունը ավարտել մինորային, անկումային, պարտվողական էպիլոգով։ Դեմիրճյանը ևս բոլորին ասում էր, թե իր քաղաքական ուղին ավարտվել է, և ինքը երբեք այլևս քաղաքական որևէ դերակատարում չի ստանձնելու։ Սակայն այդ տրամաչափի քաղաքական գործիչը, ով երկար տարիներ Հայաստանի ղեկավարն էր, չէր կարող համակերպվել պարտված հեռանալու մտքին և ամեն կերպ փորձեց վերադառնալ մեծ քաղաքականություն ու նոր պայմաններով ասել իր վերջին խոսքը։

Տեր-Պետրոսյանը քաղաքականությանը բավականաչափ լավ տիրապետող անձնավորություն է, հասկանալու համար, որ քաղաքականության մեջ հեռանալու պահը բաց թողնելն է հիմարություն, ոչ թե հեռանալը: Նա թերևս լավ է պատկերացնում, որ ՀՀ-ում մոտենում է սերնդափոխության պահը. խոսքը միայն իր հեռանալու մասին չէ, այլ 90-ականների քաղաքական ամբողջ դասի, որն այսօր թե ընդդիմության, թե իշխանության մեջ է: Ընդ որում, այդ դասն իրեն սպառել է ոչ թե տարիքային, այլ մտածողության և պատկերացումների առումով: Այդ դասը չի համապատասխանում ժամանակի նոր պահանջներին, աշխարհաքաղաքական նոր զարգացումների առաջադրած մարտահրավերներին, Հայաստանի փոփոխվող հասարակության պահանջներին և հարցադրումներին: Այդ դասն իր տեղը պետք է զիջի առավել երիտասարդ, թարմ ու կրեատիվ պատկերացումներով սերնդին:

Տեր-Պետրոսյանն իր վերադարձը կատարեց բավական արդյունավետ, թեև հայտարարված գլխավոր խնդիրը՝ իշխանափոխություն, մնաց անկատար: Սակայն, փոխարենը պարզ դարձավ նաև, որ ՀՀ գլխավոր խնդիրը իրականում ոչ թե իշխանության, այլ հանրային և քաղաքական մտածողության փոփոխությունն է:

Քաղաքականությունը հավերժ կատեգորիա չէ և միանշանակ կտրուկ գնահատականներ տալը նույնպես բնորոշ չէ այս բնագավառին, այնպես, որ այստեղ տեղին է հիշել հայտնի բրիտանացու ոչ պակաս հայտնի տողերը.
«Չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել