Lurer.com-ը գրում է.
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մարաշլյան» ֆոտո-ատելիեի մոտակայքում երկու օր է՝ քաղաքացի է ընկած ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 Փրկարարները Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության երկաթբետոնյա կառուցատարրերի մոտակայքում հայտնաբերել են անձը չպարզված տղամարդու դի (50-60 տարեկան):
shamshyan.com կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Մհեր Մկրտչյան փողոցում՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքի հարևանությամբ տղամարդու դի կա: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը անօթևան է և մահվան պատճառը եղել է ցրտահարությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել