Картинки по запросу ՀԱՊԿՀԱՊԿ. «момент истины»...

Ես կարծում եմ, որ մեր անվտանգության ապահովումը մեր գործն է: Գոնե Ադրբեջանի մասով՝ միանշանակ:

Սակայն օրվա հարցադրումը այլ է... Եթե Չինարիի այսօրվա դեպքերի ներքո ՀՀ-ն պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին՝ որպես ենթադրելի հավաքական անվտանգության կազմակերպություն, ով կանոնադրությամբ պարտավորություններ ունի իր անդամների ռազմական անվտանգությունը կոլեկտիվ ջանքերով ապահովելու տեսանկյունից, ապա կազմակերպությունը ի՞նչ վարք կցուցաբերի...

Սա այն լակմուսի թուղթը կարող է լինել հասկանալու, թե ում հետ ուր ենք գնում ու ինչի համար. մյուս կողմից՝ իրականության մեջ ցույց կտա, թե ՀԱՊԿ-ն առհասարակ ինչ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել