Image result for Պատերազմ• Սաքունցոիդները հերթական «գլուխգործոցն» են քերթել՝ «Զոհված 2 զինծառայողի հարազատներ հայտնել են, թե վստահ չեն, որ իրենց որդու մարմինը եղել է դագաղում»։
Իհարկե, ծնողը կարող է ամեն ինչում էլ անվստահ լինել, ոչ մի ծնող չի ցանկանում հավատալ իր որդու մահվան բոթին, հատկապես եթե իր աչքով տեսած չի լինում դիակը։ Իսկ դիակն իր աչքով չի տեսնում, եթե՝
ա․ դիակը մոխրացել է, չկա
բ․ դիակն այլանդակված է/պղծված/խոշտանգված և այլն։
• Նմանօրինակ փաստերն ու դեպքերը, մարդկանց զգացմունքների հետ խաղալու միջոցով նյութ «շինելով», հետաքննական պնդում ու նյութ դարձնելը մասնագիտական առումով անգրագիտություն, մարդկային առումով ստորություն է։
• Ինչ վերաբերում է այդ հոդվածում տեղ գտած և սաքունցոիդների կողմից որպես «հաղթաթուղթ» ներկայացվող հետևյալ մտքին՝ «Նրանցից մեկի մայրը պնդել է, որ իր որդու դագաղի մոտ 3 օր հերթապահել են ոստիկանության աշխատակիցները՝ թույլ չտալով բացել դագաղը», ապա ես շատ լավ գիտեմ, թե որ զինծառայողի մասին է խոսքը, ու թե ինչու է նրա դագաղը դատարկ եղել։ Ցանկության դեպքում (որպիսին, իհարկե, հոդվածագիրը չի ունենա) կարող եմ իրեն ուղեկցել Թալիշի այն հատվածը, որտեղ խոցվել է այդ զինծառայողի տանկը, ցույց տամ տանկի մասունքները, ու թող ինքն իր վրա որոշի՝ արդյո՞ք իր դիակից բան կմնար, եթե ինքը լիներ այդ տանկի մեջ, թե՞ ոչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել