Hetq.am-ը գրում է.

Գենետիկան ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ Ավստրալիայի և Պապուա Նոր Գվինեայի բնիկներն այսօր աշխարհում գոյություն ունեցող ամենահին քաղաքակրթության կրողներն են, այսպիսով Ավստրալիայի աբորիգենների նախնիները գոյություն են ունեցել դեռևս 50 հազար տարի առաջ: Ինչպես նշում է The Guardian- ը, գիտնականները ենթադրում են, որ այս աբորիգենների նախնիները առաջինն են հատել օվկիանոսը:

Այս հետազոտությունը կատարող գիտնականներից մեկը` դանիացի Էսկե Վիլերսլևը (Eske Willerslev), ասել է. «Այն ժամանակ, երբ եվրոպացիների նախնիները վախենում էին այս աշխարհից և նստած էին իրենց տեղերում, ավստրալացիների նախնիները արդեն ճանապարհորդում էին Ասիայով և հատում էին ծովերն ու օվկիանոսները»:

Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 83 բնիկ ավտրալիացիների և 25 պապուասների ԴՆԹ- ները: Այսպիսով նրանք բացահայտել են, որ ավստրալացիների նախնիները լքել են Աֆրիկան և առաջին անգամ ոտք են դրել Ավստրալիա մայրցամաք 50 հազար տարի առաջ: Այնուհետև շուրջ 4 հազար տարի` նախքան եվրոպացիների գալը, աբորիգենները գրեթե մեկուսացված են եղել: Էսկեյ Վիլերսլևը ավելացրել է. «Հնարավոր է, որ նրանք աշխարհի ամենահին մարդիկ են, որոնք այսքան երկար կապված են եղել նույն տարածաշրջանին»:

Գիտնակաները բացահայտել են, որ Ավտրալիա գալու ճանապարհին այս խումբը սերտ կապ է ունեցել տարբեր հոմինիդների (պրիմատների պրոգրեսիվ խումբ) և մինչև հիմա անհայտ ժամանակակից մարդկանց նախնիների հետ, որոնք էլ 4% գենետիկ տվյալներ են փոխանցել ավստրալացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել