mamul.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում միջադեպ է գրանցվել: Անհայտ անձը մտել է 14/1 ընտրատարածք, ներկայացել է որպես համայնքապետի թեկնածու Երվանդ Խաչատրյանի վստահված անձ և հայտարարել. «Վերևից ասել են դադարեցնել ընտրությունները, որովհետև Արայիկ Խանդոյանի կինը, վստահված անձ է և կրում է Արայիկ Խանդոյանի պատկերով մարզաշապիկ»։

Արայիկ Խանդոյանի կինն ընդդիմացել է, փաստաթուղթ են պահանջել ընտրությունը դադարեցնել պահանջող անձից, պարզվել է, որ նա կեղծ թուղթ ունի իր մոտ և գրանցված չէ որպես գործող համայնքապետի վստահված անձ։

Ոստիկանները դուրս հրավիրել նրան։ Ընտրությունն այս պահին դադարեցված է, մարդկանց մուտքն արգելված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել