Մի փոքր «Տնփեսայի» մասին Ամենասկզբում այնպես չէր որոշված, որ Անուշավան պապի կերպարը ես պետք է խաղայի: Շատ մտահոգվեցի, քանի որ աշխարհում չկա նման բան, երբ դերասանը սիթ-քոմում միանգամից երկու դեր է խաղում: Սակայն իմ փորձառու գործընկերներն ասացին, որ շատ եմ խաղացել տարբեր պապիկների դերեր: Վստահեցրեցին, որ այս անգամ էլ կստացվի: Ու ստացվեց հետաքրքիր ու շատ ճկուն, կենսուրախ կերպար: : Հետաքրքիր աշխատանք էր, երբ կատարում էի Կորյունի դերը, խաղալիս արդեն պատկերացնում էի, թե ինչպես է պատասխանելու նրան Անուշավանը: Դա ինձ համար աշխատանքային շատ կարևոր փուլ էր, և ամենակարևորն այն էր, որ կերպարները սիրվեցին: «Տնփեսան» ինձ համար հիանալի դպրոց էր: Էլ, ե՞րբ միանգամից երկու դեր խաղալու հնարավորություն կընձեռնվի... Հ.գ. «Էկլերի՜կս» Անուշավանի կերպարից իմ ամենասիրված ֆրազն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել