Իրանք հերոս տղեք են։ 321-րդ տանկի անմահ անձնակազմը։ Տիկոն, հրամանատար Մոնթեն ու Վլադը։ Ֆիզուլիից Ջաբրայիլ հասնելով՝ իրանք 2 անգամ գրոհել են Լյալյա-Իլյագին՝ ջնջելով թուրքերի 4 տանկ, «նորաթուխ» դիրքերն ու դրոշը։ Քառօրյա պատերազմի թերևս միակ տանկային դուելի հաղթողներն են իրանք։ Կազմակերպչական թերացման ու պատշաճ հրամանի բացակայության պատճառով մեր հետևակը չհասցրեց «լցվել» բարձունքը ու ամրագրել տղեքի նվաճումը…


Էս տղեքից նյութական ոչ մի բան չմնաց․ գո՛րծը մնաց՝ հանուն հայրենիքի անվտանգության չխնայել դաժե կյանքը։ Ու ես գիտեմ, որ իրանց անուններով դեռ նոր տղեք են ծնվելու, որ ապրելու են ավելի հզոր Հայաստանում՝ էս տղեքի հերոսությանը վայել Հայաստանում։
Լույսի մեջ մնաք, իմ հերոս ախպերներ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել