Հարգելի հայ երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ, գործիքավորողներ, ՀՀ վաստակավոր (և ոչ այնքան) արտիստներ: Դիմում եմ ձեզ մի առաջարկով: Այսօր ձեր ընկեր Եղիշե Պետրոսյանը ձեռբակալված է: Նա ոչ մի վատ բան չի արել, մարդ չի սպանել, չի առևանգել, ոչ մի բան չի գողացել: Նա պարզապես ուզում էր, որ մենք բոլորս մի քիչ ավելի լավ ապրենք: Եվ ձեռբակալված է հիմա իր դիրքորոշման համար:
Ես կարծում եմ, հարգելի երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ, գործիքավորողներ, ՀՀ վաստակավոր (և ոչ այնքան) արտիստներ, որ ձեր ձայնը հնարավոր կդարձնի Եղիշեի ազատ արձակումը: Համոզված եմ, որ եթե դուք միանաք և կոչ անեք ազատել նրան, ձեզ վրա չեն բարկանա ո՛չ նախագահը, ո՛չ ոստիկանապետը և ո՛չ էլ քաղաքապետը: Եվ ձեզ շարունակելու են հրավիրել կառավարական բազմաբնույթ համերգների, կորպորատիվների, ծնունդների և կնունքների: Քանի որ ձեզնից բացի, միևնույն է, ուրիշ երաժիշտ, երգիչ-երգչուհի, գործիքավորող, ՀՀ վաստակավոր (և ոչ այնքան) արտիստ չկա:
Ի վերջո, այդ միջոցառումներին չեն երգելու Շմայսը, Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, SAS-ի Արտակը կամ Թոխմախի Մհերը: Այնպես որ միացեք, և փորձենք միասին ազատել Եղիշե Պետրոսյանին:
Շնորհակալություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել