Ինչպես որ նշել էինք նախապես (http://www.tert.am/am/author/142/2082396), Թուրքիայի իշխանությունները շարունակում են մաքրել ներքին քաղաքական դաշտը բոլոր անցանկալի տարրերից՝ այդ ամենը ներկայացնելով որպես պայքար հեղաշրջման կազմակերպիչների և նրանց աջակիցների դեմ։
Երեկ, հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում, որոշում կայացվեց փակել 16 հեռուստալիք, 23 ռադիոկայան, 45 թերթ, 15 ամսագիր, 29 հրատարակչատուն և 3 լրատվական գործակալություն։
Փակվածների թվում է մեր լսարանին ծանոթ Zaman օրաթերթը, անգլալեզու հայտնի Todays Zaman պարբերականը, Taraf օրաթերթը, CIHAN գործակալությունը։ Միևնույն ժամանակ ձերբակալվել են Zaman֊ի խմբագրակազմի 47 անդամներ։
Ու թեև դեռ որոշ փակված տպագիր ԶԼՄ-ներ շարունակում են հասանելի լինել առցանց, դրանց վերջնական փակումը միայն ժամանակի հարց է։
‪#‎turkey‬ ‪#‎coup‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել