• Ավելին, համոզված եմ եղել, որ ազատական մտածողությունը, կառուցողական հանդուրժողականությունը շատ հաճախ ավելի առաջադիմական դեր կարող են ունենալ դրանում, քան այսպես ասած՝ «ավանդական ազգայնականությունը», որը շատ հաճախ «էթնիկացնում» է մեզ, քան պետականացնում։
• Իսկ հիմա տխրում եմ՝ տեսնելով, թե ինչպես են հակաիշխանական/ընդդիմադիր/մերձ«սասնածռերական» ճամբարի ներկայացուցիչները, հաճախ՝ հենց ազատական գաղափարախոսությանը հարելով ճանաչված, որպես ամեն ինչ արդարացնող փաստարկ, ինդուլգենցիա ներկայացնում Ժիրոյի ու Պավլիկի ազատամարտիկ լինելը, Արեգի՝ ապրիլյան պատերազին մասնակցելը։
• Բռնության՝ «չերեզ ազատամարտիկ» սրբագործմամբ այսօրվա կարծիքաստեղծներն ու երիտասարդները ուղղակիորեն լեգիտիմացնում են հետպատերազմյան Հայաստանում հաստատված տնտեսաքաղաքական կառուցակարգը։ Չէ՞ որ գեներալ Մանվելն էլ է կռված, Ֆիզուլիում էդքան գյուղ է թյուրքաթափել, չէ՞ որ գեներալ Սարոյանն էլ է կռված, Քյալբաջարի օրհասական օրերին (1994 թ․ հունվար-փետրվար) թարմ ուժեր է մտցրել Օմար, չէ՞ որ Շմայսն էլ է կռված, մասնակցել է Շուշիի գրոհին, Շմայսի ախպերն էլ՝ Լոլոն, Ամարասի Արթուրի կյանքն է փրկել Ջանհասանում։ Շարունակե՞մ օրինակները, թե՞ միտքս հասկացվեց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1116450048401479
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել