Հող հանձնել-չհանձնելու ծիրին մեջ, մի հարց ունեմ:
Կարող էք այդ հարցին չպատասխանել, բայց հարցից փախչել չի ստացվի:
Ի՞նչ էք անելու հողը, ինչու՞ էք հող ուզում:
Համոզված եմ, պատասխանների մեծ մասը լինելու է 'մեր պապական հողերն են', 'պատմական Հայաստանն է'...
20 տարի է, այդ հողերը մեր տնորինության տակ են, ի՞նչ էնք արել, ի՞նչ ենք ստեղծել այդ հողերի վրա, բացի նրանից, որ մի քանի գեներալ-բասմաչներ այդտեղից թալան են արել ու ցորեն ցանել...
Լավ, թողնենք Աղդամը, վերադառնանք Հայաստան:
90 ականներին, երբ հհշական խեղկատակները հողի սեփականաշնորհում նախաձենեցին, գյուղացիների մեծ մասը ինքնամոռաց մտան այդ պռոցեսի մեջ: Շատ շատերին հարց էր տրվում, ի՞մչ ես անում հողը, պատասխանը մեկն էր, 'մեր պապերի խողն ա, թող ըլնի': Հետո ի՞նչ արեցին այդ պապական խողերի հետ, դրանց զգալի մասը հիմա խոպան է: Ում տարածքով խողովակ էր անցնում, նոր տերը քանդեց հողից հանեց ու վաճառեց դրանք, ում տեխնիկա հասավ, դառավ գյուղի գլխին պատուհաս, անասնագլխաքանակն էլ մորթեցին կերան: Հիմա այդ նույն գյուղացուն խնդրես վերադարձնել, կամ վաճառել խոպան հողը, պապերի գինը կդնի վրան:
Գյուղական հողերի սեփականանաշնորհմանը զուգահեռ և նույն ոճով ընթացան արդյունաբերության ավերումն ու քաղաքային տարածքների խլումն ու ապականումը...
Այդպես չէ՞ հայեր, թե՞ թուրքերը, ռուսներն ու եվրեները դա արեցին...
Նույն ռուսները, ցամաքի 25 տոկոսը զբաղեցրել ու փնթի տարածքի են վերածել, դրան գումարած, աբխազական դրախտը, որ նույնպես ավերված տարածք է դարձել:
Օր ու գիշեր թուրքին հայհոյում էք, քոչվոր թուրք Չինաստանից հասել է մեր տարածաշրջան, ճանապարհին գրավելով ու թալանելով, բայց հետագայում, այդ բոլոր տարածքներում նորմալ կյանք է ընթացել:Կիպրոս է գրավել, հունական հատվածից ոչ պակաս վիճակում է հիմա: Թուրքահպատակ, Արևմտյան Հայաստանն ավելի բարվոք չէ՞ր, քան այսորվա Հայաստանի ցանկացած տարածք, ազատագրված տարածքները չէ, համեմատեք հայաստանյան ցանկացած մարզի, գյուղի ու քաղաքի հետ:
Ամենուր փնթիություն է, բացիթող վիճակ ու քարուքանդ:
Հիմա հող ենք ուզում, արյունով պաշտպանում ենք, արյունն էլ դարձնում ենք 'հող չտալու' գլխավոր արգումենտ:
Այդպես չի հայեր, դա մոլորություն է: Հողը աստծու պարգև է, որի վրա մարդ արարածը պիտի ստեղծագործի, մշակի այն, հողի վրա կյանքի ու բարեկեցության համար պայմաններ ստեղծի: 'Պապերի խողն' ու 'արյունը' ինքնանպատակ հո չի՞:
Վերջապես, հողը գրավվում են դրանից օգուտ ստանալու համար, գենոֆոնդը ընդլայնելու համար, ու՞մ է պետք խոպան հողը, ասեք խնդրեմ: 20 տարում տարբեր երկրներ տասնապատիկ աճ են գրանցել, դեմոգրաֆիկ ու տնտեսական ոլորտներում, օրինակները շատ են: Բայց մենք, 20 տարում գրավվածն էլ խոպան թողեցինք, եղածն էլ:
Էսպես չի կարելի, ոչ բարոյական տեասկետից, ոչ էլ ռեալ ռեսուրս ունենք՝ տասնամյակներով 'պապական խողերը' պահելու համար: Կյանքը պայքար է, չե՞ս մշակում, ուրեմն կխլեն ձեռքիցդ և ուրիշները կմշակեն հողդ:
Սուտ հայրենասիրություն խաղալն իրեն սպառել է, ՄՈՌԱՑԵՔ հայ գրականությունն ու հայոց պատմությունը, մեր գրականության մեծ մասը կործանանրար է, խեղկատակություն, գեղջկական գիր, որոնցում, բացի հայրենասիրական երգերից, ապրելու ոչ մի 'ֆորմուլա' չկա:
Եվ սերնդե սերունդ, դպրոցից սկսած այդ սփամը լցվում է երեխաների գլուխները, այդ պատճառով, տարրական հարցերի պատասխան չունենք:
Ի՞նչ է հողը, ինչու՞ ենք ապրում էս հողի վրա...
Արդյունքում, 20 տարի, ազատագրումից մինչ օրս հողի բազար ենք անում աշխարհի հետ, առանց ամաչելու, առանց հողի ու կյանքի արժեքն իմանալու: Բոլորս էլ գիտենք, ասել ու ասում են, որ այդ տարածքները բուֆերային են, մի օր պիտի վերադարձնենք, 'Ղարաբաղի ստատուս' կոչված ապուշության դիմաց: Հիմա ոմանք զարմանում ու վրդովվում են, նոր՞ իմացաք այդ մասին...
Հող հանձնելով մեր հարցերը չեն լուծվելու, եթե ապրելու ճիշտ 'ֆորմուլա' չունես, Գլենդեյլի հողն էլ թողեն հույսիդ կվերածես խոպանի, Փարիզինն էլ, Թիֆլիսինն էլ...
Այնպես որ, այսպես շարունակել չի կարելի, պիտի հայրենասիրական լոլոները դնենք մի կողմ և հասկանանք ինչ ենք ուզում և ինչի համար...
Լավ եղեք և միիիի քիչ անկեղծ, գրողը տանի...)))
Ամեն ինչ շա՜տ հեշտ է, լուծումները շատ պարզ, մենակ թե, հանգիստ թողեք պապերին ու թուրքերին, խնդիրը մեր մեջ է:)))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել