Ինչո՞ւ են հայկական էլեկտրոնային լրատվամիջոցները գազանային սպանությունների մասին լրատվությունը այսքան մանրամասնորեն ու ոգևորված տարածում: Կարծես հաճույք են ստանում դրանից: Ահա մի քանի վերնագիր...
«Ռուսաստանում տղամարդը 11 ամսական երեխայի է սպանել. պատճառը փոքրիկի լացն էր»
«Չելյաբինսկի շրջանի գյուղում 7 ամսական երեխային ուտելուց հրաժարվելու համար սպանել են»
«Հերթական ահասարսուռ դեպքն ԱՄՆ-ում. Տեխասի բնակչուհին գլխատել է որդուն ու կերել նրա ուղեղը»
«Գերմանացին դանակով սպանել է 4 երեխաներին և ինքնասպան եղել»
«Ամերիկացին, ով սառնարանում պահել է երեխայի մասնատված դին, ցմահ դատապարտվել է»
«Ամերիկացի զինծառայողը սպանել է ընկերոջը զկռտոցի պատճառով»
«Օդեսայում կինը կտրել է 2 տարեկան երեխայի կոկորդը»
«ԱՄՆ-ում 93-ամյա ծերունին սպանել է 95-ամյա կնոջը»
«Ռուսաստանում ֆրանսիացու գլուխը կոտրել են գանտելով»
«Թուրքիայում հայրը սպանել է 3 երեխաներին եւ կնոջը»

Ասում են, որ прессу кормят несчастья, բայց մի՞թե նորմալ մարդկանց դուրը գալիս է այսպիսի բաներ կարդալը կամ լսելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել