Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը երեկ հաստատման ներկայացրեց Թուրքիայի նոր՝ 65-րդ կառավարությունը։ Թուրքական մերձիշխանական ԶԼՄ-ները նոր կառավարությունը ներկայացնում են որպես «հավասարակշռության և առաքելության» կառավարություն, որն անմիջապես լծվելու է երկրի առջև ծառացած խնդիրները լուծելուն։
Իսկ ընդդիմադիր ու հարաբերականորեն անկախ լրատվամիջոցները պնդում են, որ ստեղծվել է «Էրդողանի թվով յոթերորդ կառավարությունը, որը ունի մեկ նպատակ՝ փոխել սահմանադրությունը, որով Թուրքիան խորհրդարանական համակարգից անցում կկատարի նախագահական կառավարման»։ Իրականում, հենց Բինալի Յըլդըրըմն է բացահայտ հայտարարում, որ «համակարգային խնդիրների լուծման միակ ճարը նախագահակ համակարգին անցումն է», որի համար իրենք դեռ երեկ են սկսել աշխատել։
Էս դեպքում տեղին է թուրքական ընդդիմադիր Sözcü թերթի այսօրվա առաջին էջի կոլլաժը։ Նոր էրդողանական կառավարության ցանկը, որտեղ բոլոր նախարարությունները հենց էրդողանն է գլխավորում, կամ, «մի մարդու կառավարություն»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել