Պատերազմից օգտվողները...
Ծանոթներիցս մեկը մի քանի օր առաջ վերադարձել է Քելբաջարից,որտեղ կամավոր մեկնել էր սահմանը պաշտպանելու: Պատմում է,որ տեղի խանութներում տիրում են ահավոր գներ,ծխախոտի տեսականին երկուսն է Չիբուխ և Նոյ: Չիբուխն արժե 300 ,Նոյը՝ 600 դրամ : Իսկ ահա Ջաբրաիլի պոստերից վերադարձած մի այլ ծանոթ ,ասում էր տնեցիների հետ կապ հաստատելու համար լիցքավորման քարտ էինք ուզում գնել, Ջաբրաիլում 1000 դրամանոց լիցքավորման քարտն արժեր 2000 դրամ:
Մի տեսակ սկսում ես նեղվել,պատերազմից օգտվողները հանգիստ իրենց գործն են անում : Իսկ մի առ ժամանակ հետո , ինչպես ասենք 1990-ակակններին այդ օգտվողները կհռչակվեն գեներալներ,իսկ շարքային ծառայողը ստիպված էլի բռնելու է արտագաղթի ճամփան:
Թե ո՞վ է սաստելու այդ թալանը,,,երբ իրենք են թալանի հեղինակները.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել