Ես ուզում եմ, որ մենք ուրախանանք երգի մրցույթում մեր հաղթանակով, ազգովի նշենք։ Բայց դրանից ավելի շատ ուզում եմ, որ էդ ամենին զուգահեռ ուրախանանք, երբ Հրազդանում նոր գործարան բացվի, Արցախում երկու նոր համալսարան իրենց դռները բացվեն, իսկ Գյումրվա տեխնոպարկում վերջապես արտադրեն հայկական մկնիկներ ու փոշեկուլներ ու տենց շարունակ։
Ասածս էն ա, որ առաջնային կարևորության բաներ կան, որ չենք անում, բայց ուրախանում ենք ու թանկ, ու շատ սուղ ռեսուրս ենք ծախսում լիքը լավ, բայց երկրորդական կարևորության բաների։
Էլի եմ ասում, ուզում եմ, որ Իվետան հաղթի, բայց ուզում եմ, որ էդ հաղթանակի տակը բացի զինվորի ճակատում դրած հաղթանակից էլի ամուր բան լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել