4 օրյա պատերազմի գլխավոր եզրակացությունը:
Բանակցություններով Ղարաբաղի հարցը չի լուծվելու:
Եթե նույնիսկ Ադրբեջանն ու ողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը, միևնույն է, հարակից ոչ մի տարածք զիջել չի կարելի, դա անիմաստ ու անօգուտ է:
Ճանաչում ասվածը, երբեք չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունը: Ցանկացած հարմար առիթի դեպքում, ազերիները փորձելու են հասնել ռեվանշի:
Ամենա կարևոր եզրակացությունը:
Ունենք լինելու ՄԵԿ տարբերակ, զարգանալ և ընդլայնել երկրի տարածքները: Մնացածը դանդաղ ինքնաոչնչացում է:
Սա հայրենասիրական ու պաթոսային կոչ չէ, մեծ խմորումներ են տեղի ունենալու տարածաշրջանում, գոյատևելու են մի միյայն ակտիվ դերակատարները, նախահարձակ երկրները, մյուսները ոտնատակ են լինելու, շամպայնի խցանի պես թռնելու են տարածաշրջանից:
Այսորվա Հայաստանը տարածաշրջանի լուզերներից է, թույլ և վախվորած, անգաղափար առաջնորդներով: Այս Հայաստանը, հաղթելու շանսեր չունի, պաշտպանվելը ՄԱՀ է:
Ֆիդայական երգերով, մեր զինվորներից 'ՀունանԱվետիսյաններ' կերտելով, ոչ մի բան չի փոխվի, դա ինքնախաբեյություն է: Հաջորդ հարվածը, ավելի ուժեղ կլինի...
Միակ տարբերակը արագ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ է, ինքնասիրությունից զուրկ գաճաճների առաջնորդությամբ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՆ ԳՆՈՒՄ, դա ևս ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է...
Զարգացման ՄԵԾ պոտենցիալ ունենք, տարածաշրջանի ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ կենտրոնը դառնալու մեծ շանս ունենք:
Իրադրությունը շատ բարենպաստ է, այս իրադրությունում պարտվելը, ամոթ ու խայտառակություն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել