Հաղորդավար Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ այն վերնագրելով. «Մտքեր` պատերազմի տասներորդ օրը».

«1. Ռուսաստան. ԳՈՒՑԵ անհրաժեշտ է դադարել դատապարտել Ռուսաստանին` Ադրբեջանին զենք վաճառելու և երկակի խաղ տանելու համար (քանի որ Ռուսաստանը պարզապես թքած ունի մեր մեղադրանքների վրա), հակառակը, այնպես անել, որ մյուս ազգերը դատապարտեն և սկսենք ՔՆՆԱՐԿԵԼ: Սկսենք քննարկել, թե ինչպես կարելի է ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպենք նրանց լսել մեզ և մեր պահանջներին աչալուրջ լինել:

2. ԱՄՆ. ԳՈՒՑԵ, հենց նրանք նորից սկսեն հետաքրքրվել մեր երկրով (իսկ նրանք հաստատ կրկին կհետաքրքրվեն` հասկանալով, որ մեր ազգը երես է դարձնում Ռուսաստանից), հարկավոր է չկորցնել պահը և մեկ անգամ ևս լսել, թե ինչ են առաջարկում: Հնարավոր է նրանք` գաղութացումից բացի, ինչ-որ այլ բան առաջարկեն :

3. Իսրայել. ՄԻԱՆՇԱՆԱԿ, չմեղադրել Իսրայելին ( Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու և զինվորականներին վերապատրաստելու համար), ԱՅԼ ԴԱՌՆԱԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՍ: Հզոր, ոչ մեկից կախում չունեցող երկիր, որը զինված է ոտքից գլուխ: Չնայած (շատ հարցերում ) կորցրած 25 տարիներին, հետևել զարգացման նրանց ճանապարհին ու ապացուցել (գոնե ինքներս մեզ), որ մենք` հայերս, հրեաներին ոչնչով չզիջող ազգ ենք: Ապացուցել գործով, ոչ թե խոսքով:

4. Թուրքիա. ՄԻԱՆՇԱՆԱԿ- թշնամի է, եղել է ու կլինի թշնամի, ցանկացած պահի պատրաստ կրկնելու 100-ամյա վաղեմության գործողությունները: Երբեք պետք չէ ապրել պատրանքով:

5. Ադրբեջան. ՄԻԱՆՇԱՆԱԿ- այսօր տեխնիկապես ավելի ուժեղ է, քան երբևէ: Թշնամի, որ իր նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի: ԱՆՀՐԱԺԵՇՏ Է դադարել թերագնահատել հակառակորդին և ամեն ինչ վերագործարկել ուղեղներում: Հիմա ամեն ինչ այլ է, քան 25 տարի առաջ: Մեզ բոլորիս ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ- փուքսներս դուրս թողնել ու հանդարտվել` ինքներս մեզ նվիրելով ֆլեշմոբ, թե ինչն է ավելի հին, քան Ադրբեջանը (այդ թվում նաև ինձ): Բայց հիմա, կարծում եմ, որ մեր աչքի առջև այդ զվարճալի նկարների փոխարեն պետք է լինեն միայն զոհված զինվորների լուսանկարները: Հենց այն բանի համար, որ վաղը նոր, սարսափելի լուսանկարներ չլինեն: Ադրբեջանը թշնամի է, ով թափել է մեր զինվորների արյունը: Հիմա արդեն մենք պետք է ամեն օր հիշենք դա:

6. Սփյուռք. Արտերկրում ապրող հայերից շատերը ՀԱՅՐԵՆԻՔԻ համար անում են հնարավոր ամեն բան: ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, անհրաժեշտ է դադարեցնել որևէ բան պահանջել հայ համայնքներից: Փոխարենը պետք է ԱՌԱՋԱՐԿԵԼ անել այն ինչ անհրաժեշտ է և ձեռնտու մեր երկրին: Եվ ամեն ինչ անել ՄԻԱՍԻՆ.

Եվ վերջապես 7-րդ կետ. Ամենակարևորը. Հայաստան.

  • հասկանալ, թե ինչու այսպես եղավ
  • հասկանալ, թե ինչու էր մեր զինամթերքը հին և պատերազմի համար քիչ պիտանի.
  • գիտակցել, որ մեր ազգը ավելի լավն է և ուժեղ, քան մենք կարծում էինք, և կարծում էին ազերիները, ավելի ուժեղ, քան թշնամու նոր զենքն է !!!
  • վերադարձնել գողացվածը և ներդնել զենքի մեջ
  • դադարել գողանալ և ամեն գնով թույլ չտալ իշխանություններին ու օլիգարխներին թալանել երկիրը.
  • համախմբվել և չզիջել դիրքերը երկրի ապագային առնչվող ցանկացած հարցում.
  • դադարել վատնել պետական փողերը ՏԱՐԲԵՐ ԱՆԻՄԱՍՏ և ԱՆՆՊԱՏԱԿ ԲԱՆԵՐԻ վրա և ամեն ինչ ներդնել միայն ամենաանհրաժեշտ ոլորտներում.
  • անհրաժեշտ համարում եմ` սպառազինությունը, առողջապահությունը, անօթևանների կացարանների հարցը, սոցիալական օգնությունը` կարիքավորներին: Վերջ. Ուրիշ ոչինչ. Գիտությունն ու կրթությունը պետք է զարգանան մասամբ պետության, մասամբ էլ հովանավորների հաշվին.
  • պետք չեն կոնֆերանսներ, համաժողովներ, ցուցահանդեսներ, անիմաստ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներ, այդ ամենը հիմա պետք չէ: Հարկավոր է զենք և դեղամիջոցներ` քաղցկեղից մահացող երեխաների համար, և տանիք` գյումրեցի անօթևաններին, ովքեր ԴԺՈԽՔՈՒՄ են ապրում.
  • հարկավոր չէ նոր էլիտար եկեղեցիներ կառուցել.
  • պետք չէ խաչքարեր կանգնեցնել հարյուր տարի առաջ զոհվածների հիշատակին, պետք է զենք գնել, որպեսզի երիտասարդները այսօր չզոհվեն.
  • պետք չէ նոր հուշահամալիրներ կանգնեցնել.
  • պետք չէ իշխանությունների հարմարավետության համար նոր շինություններ մոգոնել: ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ ՆՈՐ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ է, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ ԽԱՉՔԱՐ ԼԱՎ ԻՆՔՆԱՁԻԳ Է, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇԵՆՔ ՆՈՐ «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» և ՆՈՐ «ԻՆՔՆԱԹԻՌ» Է:

Այս ամենով հանդերձ, ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ, որ մեզ չի հաղթի, մենք կմնանք քրիստոնեական երկիր` հավատարիմ մեր արժեքներին, սփյուռքի հետ միասին կկրծենք բոլորի կոկորդները, և կարգի բերելով մեր երկրում ամեն ինչ և, սթափեցնելով իշխանություններին, այնուհանդերձ, կկանգնենք նրանց կողքին, եթե հարկավոր լինի: Ահա այսպիսի ԱԶԳ ենք մենք : Եթե մենք ուզում ենք ապրել այս երկրում, ապա հարկավոր է սկսել ապրել պատերազմական ժամանակի օրենքներով: Ուրիշ ելք մենք չունենք:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՕՋԱԽՆԵՐԻՆ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել