ԱԺ և ՖԲ: Նմանություն և տարբերություն

Ինչպես ԱԺ-ում այնպես էլ ՖԲ-ում կան և ակտիվիստներ և ծպտյալներ, ու գրեթե նույն տոկասային հարաբերակցությամբ: ԱԺ-ում ծպտյալները ունեն մեկ առաքելություն կոճակ սեղմել, առանց հասկանալու օրենքի էությունը: ՖԲ-ում անհասկանալի է որոշ օգտատերերի գոյությունը, որոնք միայն հավանում են նյութեր , շատ ժամանակ անհասկանալի ..
Սակայն կա մի հսկա զանգված որը «մոդայից» ելնելով գրանցված է ՖԲ-ում, հետևյալ տրամաբանությամբ,«Դե բանա թող լինի»:
Թե առաջինում թե երկրորդում կան խմբեր և խմբակցություններ, որոնք միմիանց հետ ակտիվ պայքարի են գաղափարական դաշտում:
Քիչ չեն նաև ՖԲ-ում միայն երաժշտություն լսողները, սրանք փորձում են ճաշակ թելադրել, շատ ժամանակ անճաշակ...
Թե Աժ-ում թե ՖԲ-ում մեծ տոկես են կազմում «Ֆիքստուլները», առաջինում մեքենաներ ու թանկարժեք հագուստ , հեռախոսներ ցուցադրելով, երկրորդում ամենօրյա «խալխի» մեքենաների մոտ նկարվողներն ու իրենց մոդելների կերպարի մեջ պատկերացնողները..
Ի տարբերություն ռեալ կյանքի և ԱԺ-ի այստեղ շատ են «շպիոնները» այլ անուններով գրանցված, դրանք հիմնականում գեղեցիկ կարճ շրջազգեստով աղջիկների տեսքով են:Դե սա այլ թեմա է.......
Հա մոռացա ասեմ բա այն հոծ բանակը, որը «Օդնոկլասնիկից» կամ ինչպես սիրում եմ ասել «Շկոլնիկից» քոչելա այստեղ բայց ինչու ինքն էլ չգիտի.....
Ինչպես ԱԺ-ում այնպես էլ ՖԲ-ում լրագրողները իրենց բարձրության վրա են, ԱԺ-ում բռնում են ամեն մի շարիկ գլորողի, իսկ ՖԲ-ում անհաջող «ստատուս » գրողի....


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել