Միացյալ Նահանգներում խոզի գրիպից 12-տարեկան երեխա է մահացել:Amerikayidzayn.com-ը գրում է.

«Ամերիկայի Ձայն»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի բնակիչ Փեգի Լորին դեռ հիշում է, թե ինչպես էր գրկում փոքրիկ Փայփերին:

«Նրա գլուխն ուղղակի հալվում էր կրծքիս, կարծես թե նա իմ մասնիկը լիներ», – ասում է նա:

12-տարեկան Փայփերը մահացավ շաբաթ օրը՝ H1N1 կամ` խոզի գրիպից:

«Նման բան երբեք չես սպասում», – ասում է մայրը:

Ոչ ոք չէր սպասում նաև, որ Փայփերի մահը կփրկեր մեկ այլ երեխայի կյանք:

«Փայփերն ինձ համար կարծես աղջիկս լիներ». – Նիրան Ալ Աքբան ավելին էր, քան Փայփերի բժիշկը. հենց նա էր ընդունել Փայփերի ծնունդը:

Մահվանից մեկ օր առաջ մայրը Փեգիին հիվանդանոց էր բերել, սակայն, այնտեղ անհանգստացնող որևէ բան չէին նկատել:

«Նա նման էր գրիպով հիվանդ ցանկացած երեխայի, և մենք չէինք կարող նկատել նրա ներսում տեղի ունեցող վտանգավոր զարգացումները», – պատմում է բժիշկը:

Փայփերի մահից հետո բժիշկն ավելի մանրամասն է ուսումնասիրել հիվանդի պատմությունն ու նկատել, որ երեխան բողոքել է սրունքների ցավից:

“Եվ ահա մոտս է գալիս մեկ այլ աղջնակ, նույնպես ոչ լուրջ ախտանիշներով”, – պատմում է բժիշկը:

Բժիշկը պատրաստվում էր այս մեկին նույնպես տուն ուղարկել, սակայն հանկարծ երեխան անսպասելի ախտանիշ նշեց:

«Սրունքների ցա՛վ, պատկերացնում եք, սրունքների ցավ և գրիպ», – նշում է բժիշկը:

Պարզվեց, այս աղջիկն էլ վարակված էր խոզի գրիպով, ճիշտ ինչպես Փայփերը:

«Երեխան նույն ուղով էր գնում, ինչ որ Փայփերը», – ասում է բժիշկը:

Սակայն, շնորհիվ Փայփերի ախտանշանի, այս երեխային հնարավոր եղավ փրկել: Եվ մյուս երեխայի փրկությունը Փայփերի մայրիկին ուժ տվեց՝ ապրելու:

«Դա նրան երբեք հետ չի բերի, սակայն, եթե օգնի փրկել մյուսների կյանքերը, դա միակ բանն է, ինչ ես այսօր խնդրում եմ», – ասում է փոքրիկ Փայփերի մայրիկը հիշեցնելով՝ ուշադիր եղեք սրունքների ցավի նկատմամբ: Եթե այն զուգորդվում է գրիպի ախտանշաններով, կարող է փրկել ձեր հարազատի կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել