Ազերիական մի երկու կայք եմ նայում, տեսնեմ՝ ի՞նչ կա-չկա թշնամու ճամբարում, մեկ էլ ի՞նչ, Խզմալյանի հարցազրույց...
Ես երբեք դեմ չեմ եղել մեր ներքին հարցերն օտարների հետ քննարկելուն, բայց էս խզմալյանական մասսան արդեն շատ տհաճ է դառնում, նաև վտանգավոր, չնայած ամորֆ ու անսեռ վիճակներին:
Ախր դուք ի՞նչ գործ ունեք Ուկրաինաից, ձեր տուտուզներն ինչի՞ են խախոլի համար մրմռում, երբ Ուկրաինան արդեն 25 տարի է՝ միշտ թուրքական ալյանսների մեջ է: Էսօր, երբ ռուսալեզու ադրբեջանական մամուլը մտել է մեզ ձեռնտու հակառուսական քարոզչության մեջ, դու ո՞ւր ես քո դիլետանտ քիթը խոթում այդտեղ: Հիմա որ էն փսևդոհայրենասեր ակտիվիստները հանեն «տռաս», պիտի ասեն՝ խոսքի իրավունքի սահմանափակում է՞: Կամ ո՞նց չեք հոգնում 80-ակաների՝ Ստարավոյտովայի ու Սախարովի հռետորաբանությունից...
Էս խզմալյանական պսևդոազատամիտ զանգվածը հանրապետական խաժամուժի քաղքենի տեսակն է, որը մոլորված կամ գիտակցաբար հայկական բոլոր խնդիրները կապում է օտարների հետ կամ թուրքի կամ էլ ռուսի:
5000-ով ընտրություն կազմակերպող խաժամուժը նույն էս կերպ է մտածում, միայն այն տարբերությամբ, ըստ այդ հոտի՝ մեր բոլոր խնդիրները միայն Ռուսաստանն է լուծելու:
Ի դեպ, քանի անգամ ՖԲ-ում բանավիճել եմ Տիգրան Խզմալյանի հետ, մարդը բացարձակ ուրիշ իրականության մեջ է ապրում, դա էլ վատ չէ, ԲԱՅՑ հենց կոնկրետ հարցադրումներ ես անում, ասում է՝ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»...)))
Սենց էլ բան կլինի՞, մի կողմից էս նառկոշների իշխանությունը, մյուս կողմից էս թիթեռ բռնող անպոչ գդալները՝ Խզմալյան, Րաֆֆի, Հայրիկյան ու չգիտեմ ինչ...
Գնացեք՝ ձեր թիթեռները բռնեք, ծաղիկ քաղեք ու սարի սմբուլ երգեք, աչքի տեղ ունք եք հանում, երեխանե՛ր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել