Շատ վատ է, որ մինչև հիմա տարբեր վարչական շրջանների ղեկավարներ դեկտեմբերի 3-ին նվերներ են բաժանում հաշմանդամություն ունեցող անձանց: Ամեն տարի ասել եմ ու շարունակելու եմ ասել, որ հաշմանդամություն ունեցող անձին հումանիտար օգնություն պետք չի լինի, եթե նրա համար ապահովեն համայնքում ապրելու, աշխատելու, հարկեր վճարելու, հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորություններ: Ամեն տարի հուշում եմ՝ ինչ է պետք անել: Բայց ես էլի կկրկնեմ, հոգնողներից չեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել