Картинки по запросу սահմանադրությունԱյսօր ընթերցում էի ԲՀԿ ղեկավար գործիչների հարցազրույցները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Նրանք պաշտպանել էին փոփոխությունները, նույնիսկ խոսել էին իրենց կողմից իրականացվող ինչ-որ քարոզչության մասին: Սրանք նույն այն գործիչներն էին, ովքեր մինչև փետրվար ամիսը քլնգում էին սահմանադրական փոփոխությունները, այդ հարցով ընդդիմանում իշխանությանը՝ պահանջելով նրա հրաժարականը: Տեսակետների նման տրանսֆորմացիան հաշված ամիսների ընթացքում կասկածի տակ է դնում կուսակցության գոյության քաղաքական ու բարոյական հիմքերը: Ստացվում է, որ մարդկանց այս խումբն ամիսներ առաջ դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, որովհետև ֆինանսավորվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ սպասարկելով վերջինիս բացահայտ կամ ծպտյալ նախագահական հավակնությունները:
Հիմա Ծառուկյանը քաղաքական ասպարեզում չկա, ու արդեն կարելի է սպասարկել այլ շահեր՝ պաշտպանելով սահմանադրական փոփոխությունները
ԲՀԿ-ն իրականում դարձավ մեր քաղաքական համակարգի թեստը՝ բացահայտելով դրա անսկզբույնքայնությունն ու անդեմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել