Եթե ուզում եք պատկերացնել, թե ինչ է «պառլամենտական Հայաստանը», հիշեք՝ նախորդ դարասկզբի խայտառակ «առաջին հանրապետությունը»: Հետաքրքիրն այն է, որ այն օրերի պարտությունների ու դավաճանությունների համար ոչ մի կոնկրետ «մեղավոր» անձ չկա: Պառլամենտական խայտառակություն էր, ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէր: Դաշնակները լավ գիտեն այդ ձևը, նրանք ցանկացած պետություն կվերածեն «առաջին հանրապետության»...
Եվ առհասարակ, ո՞վ է տեսել որ հայերից բաղկացած որևէ խորհուրդ հաջողություն ունենա, լինի ընկերական, թե օրենսդրական, ուզում ես հարցը ջրել, գցիր այն հայկական ժողով: 
Մի խոսքով, գնում ենք «առաջին» խայտառակության հետքերով:
Ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ:
Ի դեպ, եթե նույնիսկ այդ պառլամենտը ձևավորվի 100 տոկոս արդար ընտություններում, միևնույն է՝ բան չի փոխվելու: Ժամանակակից արդար ընտրություններում էլ որոշիչ դերը կապիտալինն է, իսկ ում ձեռքում է հայկական կապիտալը, և ինչ կարելի է հայ բազառչիներից սպասել, բոլորս գիտենք: Պառլամենտականը Ճ կլասի հասարակությունների համար չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել