Երգչուհի Սոնա Սահգելդյանը նոր տեսահոլովակ է նկարահանել: Տեսահոլովակի երգը Սոնան ամիսներ առաջ էր ներկայացրել հանրության դատին:

ArmShowBiz.com-ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցում Սոնան ասաց, որ երգն իր բառերով «Հարսի շոր» երգի շարունակությունն է, և այն պարային, ռիթմիկ, գեղեցիկ երգ է:
Ներկայացնում ենք Սոնա Շահգելդյանի բացառիկ հարցազրույցը նոր տեսահոլովակի, առաջիկա նորությունների մասին, Սոնան կանդրադառնա վերջին օրերին շրջանառվող անձնական կյանքի խոսակցություններին:


- Ինչպե՞ս ծնվեց այս տեսահոլվակի նկարահանման մտահաղացումը:
- Երգն արդեն մի քանի ամիս է՝ ներկայացրել եմ հանրությանը, խոսքն «Ընտանիք» երգի մասին է: Հեղինակը Մարինե Մխիթարյանն է, ով շատ տաղանդավոր երգահան է,  որն իմ շատ երգերի հեղինակն է: Այս երգը նույնպես շատ ճաշակով արված երգ է, խոսքերը շատ իմաստալից են: Գործիքավորումը Միքայել Մալյանն է կատարել, հնչյունային ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է, «Արդին ստուդիա»: Երգի մեջ օգտագործվել է կենդանի  հնչողությամբ գործիքավորում, ինչի համար շնորհակալ եմ բոլորից, ովքեր որ օգնել են:

- Ովքե՞ր են  աշխատել տեսահոլովակի  վրա:
- Ես շատ էի ցանկանում ունենալ այս երգի տեսահոլովակը: Այս երգի պատմությունը «Հարսի շոր» երգի շարունակությունն է:
Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրի Մասիհին է, ով արդեն իմ երրորդ տեսահոլովակի ռեժիսորն է: Մենք միմյանց շատ լավ են հասկանում: Արմենը շատ աշխատասեր է, և դա նույնպես նպաստել է այն փաստին, որ միասին համագործակցում ենք: Շատ ռեժիսորների հետ եմ աշխատել, բայց սիորւմ եմ, որ միշտ փոփոխություն է լինում, և ժանրային փոփոխությունները շատ են լինում:
Տեսահոլովակում ներկայացնում ենք երեք կերպարներ, կլինեն նաև պարային գեղեցիկ կատարումներ:
Կերպարները ստանալու համար ինձ շատ է օգնել Անուշ Հովհաննիսյանը, ում հետ ընտրել ենք կերպարները:
Տեսահոլովակում ներկայացնելու ենք գեղեցիկ պատմություն, որի համար աշխատել ենք լավ դերասանական կազմի հետ:
Դիմահարդարումը Սվետլանա Խոմուտովան է կատարել, վարսահարդարումը տաղանդավոր և մեծ հաջողությունների հասած Նանո և Հարութ Ջուլհակյաններն են կատարել, զգեստների կերպարների մտքերը եղել է համատեղ նկարիչ Անուշ Հովհաննիսյանինը և իմը, տեսահոլովակի օպերատորն Արամ Խաչատրյանն է, ում հետ արդեն միասին աշխատելու փորձ ունենք:


- Սա տեսահոլովակ է ինչի՞ մասին:
- Գեղեցիկ սյուժե է լինելու, ընտանիքի գեղեցիկ պատմություն, որի փակագծերը չեմ ցանկանում շատ բացել: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են տարբեր վայրերում:
Պրեմիերան կլինի հոկտեմբերին, այդ ժամանակ կցուցադրենք մեր աշխատանքի արդյունքը, որը գեղեցիկ և բացառիկ է լինելու իր տեսակում:

- Սա 2015-ին վերջի՞ն տեսահոլովակն է, թե՞ այլ ևս կլինի:
- Քանի որ տարին արդեն ավարտվում է, կսահմանափակվեմ այս տեսահոլովակով: Բացի տեսահոլովակից՝ աշխատում եմ նոր երգերի վրա, ունեմ առաջարկներ համերգների՝ դրսում և այստեղ:


- Ստեղծագործում ես տարբեր ոճերում, ի վերջո ո՞րն է քոնը:
- Այն է, ինչը կարողանում եմ լավ ներկայացնել, դա կլինի փոփ, սուոլ ջազ, ժողովրդական, այն, ինչ հարազատ է, դա իմն է, խտրականություն չեմ դնում երգերիս մեջ, ամենը յուրովի եմ կատարում և ներկայացնում եմ այնպես, որ չկրկնվեն:

- Կատարում եք այնպիսի աշխատանքներ, որոնք տարբերվում են, և հին նոր շունչ է առնում, ի՞նչ է սպասվում հաճորդիվ:
- Սիրում եմ հայկականը, հոգևորականը, աշուղականը ու փորձում եմ ինքս մատուցել լավ՝ գեղեցիկ լուծումներով: Կարևորը՝ երգը լավ լինի, իսկ տեսահոլովակը դա արդեն կլրացնի:

- Վերջին ժամանակահատվածում հայտնվեցիք քննարկումների կենտրոնում, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց և քննադատություններին:
- Ես առողջ քնադատությանը կողմ եմ, եթե առողջ է: Այդ ժամանակ վատ քննադատություններ շատ չեղան: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Այո, ամուսնացել եմ, դա չեմ հերքում, ուղղակի խնջույք չեմ արել: Անձնականս շատերին է հետաքրքրում, բայց դա իմն է միայն: Ես շատ ուրախ կլինեմ, որ դրա փոխարեն հանրության և աշխարհի ուշադրության կենտրում լինեն մեր զինվորները, և թող իրենք լավ լինեն և հասնեն իրենց ծնողներին:

- Ի՞նչ նորություններ սպասենք առաջիկայում:
- Գարնանը կլինի նոր տեսահոկլովակ, այդ անգամ կներկայացնեմ «Կոմիտաս»: 2016թ.-ին կներկայանամ նաև մենահամերգով:


- Կխնդրեմ, խոսեք նաև ֆիլմում Ձեր հայտնվելու մասին՝ Սոնան որպես դերասան:
- Ես միանգամից ասեմ, որ ես երգչուհի եմ, ոչ թե դերասանուհի:
Ֆիլմում շատ ուրախացրեցի բոլորիս, փորձեցի նոր շունչ տալ:

- Հնարավո՞ր է՝ առաջիկայում Ձեզ տեսնենք մեկ այլ ֆիլմում կամ սերիալում:
- Ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ այս պահին շատ ունեմ, հնարավոր է՝ շուտով տեսնեք մեկ այլ ուրիշ ֆիլմում, իսկ սերիալում՝ ոչ, չեմ նկարահանվի:

- Երջանիկ համարո՞ւմ եք ձեզ:
- Շատ երջանիկ եմ:

- Գաղտնիքը և պատճառը:
-Լավատեսությունը, անկեղծությունը, վստահությունը: Այժմ շրջապատված եմ լավ մարդկանցով: Սիրում եմ, որ իմ կողքիններն անկեղծ են: Շատերին եմ հանել իմ կյանքից, և հիմա ովքեր իմ կողքին են, շատ լավ մարդիկ են:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել