Image result for վահան մարտիրոսյանՉէի ցանկանում անդրադառնալ։ Չդիմացա։ Հիմա մեր գործընկերներին եմ դիմում։ Վահան Մարտիրոսյանից տարիներ շարունակ գրեթե ազգային հերոս որ սարքում էիք, ամեն րոպե հարցազրույց վերցնում, միակողմանի նրա ասած ամեն բառը հալած յուղի տեղ ընդունում, ինչ-որ անհասկանալի ներազգային ճակատների առաջնորդ հռչակում, բժիշկներին այպանում, թե կնոջ վիժելու մասին տեղեկանք չեն տալիս, հիմա ինչի՞ եք այդքան շատ հայհոյում նրան վերջին այս զազրելի արարքի համար։ Դիկտաֆոնությունը լրագրության ոլորտում եթե վերանա, մի շարքային ...-ի չէիք դարձնի հանրային դեմք, որ ադրբեջանական քարոզչամեքենան նրա լուսանկարները տպագրելու դժվարություն չունենա, որ տեսանյութերի պակասություն չունենա։ Փուչիկը ուռեցրեցիք, պայթեց բոլորիս երեսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել