Երբ քաղաքը շրջափակման մեջ է կամ նման վտանգ կա մոտակա ժամանակներում, իր ժողովրդի մասին հոգ տանող իշխանություններն առաջինը պետք է վերացնեն տվյալ քաղաքում գողությամբ զբաղվողներին, այլապես շրջափակման մեջ գտնվելու ժամանակ քաղաքում սով է սկսվում, և սնունդը վեր է ածվում ամենաթանկարժեք ռեսուրսի, մարդիկ պատրաստ են 1կգ ոսկին փոխանակել 1կգ ոսպի հետ, իսկ գողերը գողանում են սնունդը ու թանկ վաճառում այն: Իշխանությունների ու ժողովրդի մոտ պաշարներն օր օրի քչանում են, գողերը` հարստանում: Արդյունքում, շրջափակումից հետո նրանք հայտնվում են քաղաքի ամենահարուստ ու «հարգված» մարդկանց առաջին շարքերում... Բայց այստեղ այնքան նրանց հարստանալը չէ վտանգավոր, որքան նման բան թույլ տալու հետևանքով սովամահության տրված մարդկային զոհերն ու քաղաքի հարստության 98%-ի կենտրոնացումը բնակչության 2% -ի ձեռքում, քանի որ այդպես նրանք խախտում են նման դեպքերում սննդի հավասարաչափ բաշխման տրամաբանական ընթացքը, որի կազմակերպման ծանր բեռը պետք է տանեն հոգատար ղեկավարն ու իր շրջապատը...


*Կար ժամանակ... կա ժամանակ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել