Մասնավորապես՝ լեզգիների Ռիադերբենդ կայքը հայտնում է, որ գաղտնիք չէ այն փաստը, որ ադրբեջանական բանակում ծառայություն են իրականացնում ազգությամբ լեզգիներ, թալիշներ, ավարներ, ցախուրներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Կայքը նշում է, որ կոռումպացված Ադրբեջանում շատ հաճախ առաջնագծում և հայ զինվորների թիրախում են հայտնվում ազգությամբ ոչ ադրբեջանցիները: Պարզվում է, որ հնարավորություն ունեցող ադրբեջանցիների մեծ մասն իրենց սիրասուն զավակներին ամեն գնով հետ են պահում շփման գծում ծառայելու ռիսկից, իսկ այլազգիներին դա չի հաջողվում: Ահա թե ինչու Ալիևի համար արժեք չունեն սեփական զոհերը: Հոդվածի վերջում կոչ է արվում լեզգիներին ՉՄԱՍՆԱԿՑԵԼ հայ-ադրբեջանական պատերազմին՝ շեշտելով, որ ՍԱ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷ, ՄԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԶԵԶՈՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

Իսկ թալիշների կայքում ևս փաստում են, որ առաջնագծում հիմնականում այլազգիներն են կանգնած հայ զինվորի դիմաց, ու ավելացնում են, որ իրենց կռիվը ոչ թե հայի դեմ է, այլ թուրքի: Հարցադրում է արվում, թե արդյո՞ք հայերն իրենց թշնամի են, թե՝ ոչ. մեջբերում «մի՞թե հայերն են մեզ թուրքացնում, մի՞թե հայերն են արգելում մեզ խոսել թալիշերեն, մեր երեխաներին սովորեցնել մայրենի լեզուն, հայերն են ոչնչացնում մեր հնամենի մշակույթը և ուղարկում մեզ կռվի, որի հետ կապ չունենք»: Ավարտելով հոդվածը՝ կայքը կոչ է անում թալիշ զինվորին չկռվել հայի դեմ, այլ պատրաստվել կռվելու Թալիշստանի անկախության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել