Այս բրենդի պատմությունը սկսվում է դեռ 1954 թվականից: Կալիֆորնիայի փոքր խորտկարանը հայտնի էր իր սեփականատերերի` Մաքդոնալդս եղբայրների կողմից ոչ միայն համեղ, այլև արագ պատրաստվող ուտելիքի պատճառով: Հենց այդ ժամանակ դեռևս անհայտ գործարար Ռեյ Կրոկը գնահատեց խորտիկների ու համբուրգերների «արտադրությունը» հոսքագծի վրա դնելու գաղափարը և ներդրեց այն ժամանակների համար ուղղակի ֆանտաստիկ գումար՝ 2.7 միլիոն ԱՄՆ դոլար` գնելով փոքր ռեստորանը՝ այն վերածելով McDonald’s-ի առաջին «ֆասթ-ֆուդ» խորտկարանի: Իրականում McDonald’s-ն առաջին brand book և առաջին բրենդ կոնցեպտ ունեցող ընկերությունն էր աշխարհում, որի կորպորատիվ մշակույթի ու բրենդի հիմնական գաղափարախոսությունը կառուցվում էր «արագ» և «համեղ» սնունդ գաղափարի շուրջ: Բացի այդ, McDonald’s-ն առաջին ընկերությունն էր, որ հիմնեց կորպորատիվ ուսումնական հաստատություն: Իսկ ամենակարևորը՝ McDonald’s –ի շնորհիվ ողջ աշխարհը սովորեց «արագ և համեղ» սնվել ոտքի վրա, մեքենայի ղեկին, աշխատանքի վայրում և նույնիսկ վազելիս (Թող ինձ ներեն, իհարկե, արագ սնունդի հակառակորդները, մենք խոսում ենք սնվելու մշակույթի փոփոխության և ոչ սնունդի բովանդակության և հետևանքների մասին):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել