Մեր տեղեկատվական դաշտի որոշ մարդկանց մոտ այնպիսի թյուր աշխարհայացք է ձևավորվում, որ եթե հարևան երկրում իշխանությունները տանում են հակահայկական քաղաքականություն, ապա իշխանափոխությունը տվյալ երկրում կփոխի թշնամական վերաբերմունքը մեր պետության նկատմամբ:

Խոսքս և Ադրբեջանի և Վրաստանի մասին է:

Սուտ է:

Ե՛վ Վրաստանի, և՛ Ադրբեջանի ընդդիմադիրները կամ հավասար, կամ շատ ավելի հայատյաց են, քան ներկայիս սուլթանը:
Ե՛վ Արիֆ Յունուսը, և՛ Ազատության լրագրող Խադիջա Իսմաիլովան, և՛ Իսա Համբարը, շարքը անվերջ կարելի ա շարունակել:

Ու հիմա նստել ու դարդ անել, թե ինչի են Արիֆին ու Լեյլային բռնել ու վայ-վայ-վայ անել, անիմաստ ա: Բռնել են, լավ են արել, մեզ ի՞նչ:

Թող նույն Արիֆը մի յոթ տարի նստի ու ապաշխարի Կապանի տռուբեքում սվառկա եղած ադրբեջանցիների մասին բամբասանքը տարածելու համար ու դրանից բխած հետևանքների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել