Վերևի նկարում պատկերված է Մարտիրոս Սարյանի հայկական դրոշի տարբերակը, որը ստեղծվել է 1919 թվականին: Սարյանն ընտրել էր ծիածանը, քանի որ Աստվածաշնչում այն հանդիսանում է յուրահատուկ դաշինք մարդու և Աստծո միջև, չէ՞ որ, ըստ Աստվածաշնչի, համաշխարհային ջրհեղեղից հետո Աստված ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջև, ձեզ հետ եղող ամէն կենդանի էակի միջեւ գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. իմ ծիածանը կը կապեմ ամպերի մէջ...»: Սարյանի այս գաղափարից մոտ 60 տարի հետո ոմն միասեռական (խասյաթով չէ, իսկական) որոշում ա, որ միասեռականների դրոշի համար էլ վատ միտք չի սա (երկրորդ նկար): Վառ ա, համ էլ խորհրդանշում ա միասնականությունը բազմազանության մեջ... Նոյենց հետ դե չեն կապում արդեն, բայց Աստծո գործոնը կա, ասում ա. «Աստծո համար կապ չունի՝ մենք ինչ գույնի ենք, ինչ ենք, ոնց ենք, ինքը բոլորիս սիրում ա այնպիսին, ինչպիսին մենք կանք»: Մի խոսքով, սենց բաներ... Հիմա ասում եմ՝ Սարյանի բարեկամներից մարդ կա, չէ՞, չենք կարա դատի տանք սրանց՝ մի բան պոկենք հեղինակային իրավունքների խախտման համար: )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել