Նկատել ե՞ք, որ ինչքան թանկ ու պաթոսային ա տեղը, այնքան քիչ աշխատավարձ ա ստանում այդտեղի սթաֆը: Ամեն անգամ զարմանում եմ, երբ տարբեր ծանոթներից իմանում եմ թե այս կամ այն գլամուրային կաֆեում, թանկ ռեստորանում կամ բրենդային խանութում ինչ վատ պայմաններ են ստեղծված աշխատողների համար... Հիմարություն ա էլի, ագահությունն էլ պիտի չափ ու սահման ունենա... Քո աշխատողը չպետք ա կիսասոված լինի, պետք ա լավ հագնված լինի, պետք ա լավ տրամադրություն ունենա, ու էդ ամեն ինչը կազդի վաճառքների վրա... Իսկ երբ կիսասոված, վատ հագնված՝ տեսնում ա՝ մարդիկ գալիս են, 300.000 դրամով ջինս են գնում կամ ընթրիքի համար 100.000 դրամ են վճարում, մտքին մենակ քֆուր ա գալիս, ու էդ քֆուրը դեմքից կարդացվում ա, ուրիշ բան, որ էդքան գումար ծախսողների մեծ մասը կարդալ չգիտի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել