ՖԲ-ի էս նշանը տեսած կլինեք... Այն նշանակում է, որ ՖԲ-ն ստուգել է և երաշխավորում է, որ փեյջը իրոք այն մարդունն է ում անունը որ կրում է (կամ այդ մարդու պաշտոնական ներկայացուցչինը): Սա իհարկե շատ ակտուալ է միջազգային աստղերի պարագայում, ում փեյջերը միլոնավոր լայքեր ունեն և փեյջը վարողի ինքնությունը ճշտելու հարցը ՖԲ-ի համար իրոք կարևոր է: Բնական է, որ հայկական օգտատերերի ինքնությունը ճշտելու հարցը երբեք չի եղել և դժվար էլ մի օր լինի Ցուկերբերգի օրվա պլանների մի մաս, բացի դա, ինչպես ասում էր դասականը. «Սա փոքր երկիր է, փոքր երկիր» և եթե մեր «աստղերի» ֆեյք էջ է բացվում, ապա շատ արագ իրական օգտատերը գրում է դրա մասին և բոլորը իմանում են... Այս նշանը մեր փոքր երկրում ոչ մի այլ բան է քան պոնտեր ու վիեբոն... Մարդիկ գրում են ՖԲ-ին մի քանի օր տանջվում, որ իրենց էլ ստուգեն, պասպորտ-բան են ուղարկում, ապացուցում, որ իրենք փաբլիք դեմքեր են ու այս նշանը իրենց էջի վրա փակցնել տալիս, կարծես թե ուզենան ասել. «Տեսեք, մենք դեմք ենք, մեզ Ֆեյսբուքը ճանաչում է»... Երևի իրենց մտածելով սովորական մահկանացուն՝ տեսնելով այս նշանը, միանգամից պատկերացնում է, որ Ցուկերբերգը ունի տվյալ օգտատերի հեռախոսահամարը, մեկ-մեկ զանգվում/գրվում են, ինչու ոչ՝ նաև տեսնվում... Անլուրջ ա տղաներ և աղջիկներ, մի արեք, դա DJ Uzbek-ություն է...

Հ.Գ. Ասենք եթե ամեն պոստի տակ մինիմում մի քանի հազար լայք ունեցող Նազենի Հովհաննիսյանը (մեռնեմ ջանին) չի դնում էս նշանը իրա էջի վրա, բերեք դուք էլ մի դրեք էլի ))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել