Ես ինքս հեծանիվ քշելու այդքան էլ մեծ սիրահար չեմ, բայց անկեղծ այնքան եմ ուրախանում, որ Հայաստանում օրեց օր շատանում են հեծանվորդները... Երևի ուրախությանս ամենամեծ պատճառը էն ա, որ այս հարթության մեջ փողը գրեթե դեր չի խաղում... Էն օլիգարխների բալիկները չնայած նրան, որ կարան իրանց ցանկացած հեծանիվ թույլ տան, մեկ ա չեն իջնի իրանց G Class-ից, իրենց դա անհետաքրքիր է... Մի քանի ծանոթ ունեմ որ մատչելի տարբեր բաներ են առնում, իրանք իրանցով թյունինգ են անում հեծանիվը... Անպայման չի եսիմ ինչ թվեր ծախսես... Բացի դա, էտ արշավներն ու առհասարակ խմբակային քշելը ենթադրում ա իրական, ռեալ շփում, ինչպես նաև ցանկացած պահին մեկը մյուսին օգնության հասնելու պատրաստակամություն... Կարծում այս ամենը այսօր խիստ անհրաժեշտ է մեր հասարակությանը: Այնպես որ, սիրելի հեծանվորդներ, ձեզ միայն ու միայն ապահով ճանապարհ, մի օր հաստատ միանալու եմ ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել