Մի կալվածք կար՝ իր դաշտերով, ստրուկներով և կալվածատերով: Աշխատանքից հետո ստրուկները հավաքվել էին և քննարկում էին անցած օրը: Շատ անսպասելի ներս մտավ կալվածատերը և ասաց, որ սևամորթ Ջոն իրեն այսօր հակաճառել է, այդ պատճառով նա բոլորին զրկելու է ընթրիքից: Երբ նա հեռացավ, մնացած ստրուկները հարձակվեցին և մի լավ ծեծեցին Ջոյին: Ջոն չհասցրեց ասել, որ նա հակաճառել է այն բանին, որ կալվածատերը ցանկացել է կանանց առանձնացնել իրենց տղամարդկանցից և վաճառել այլ կալվածատիրոջ: Իսկ ստրուկները ատում էին Ջոյին և մեղադրում նրան իրենց դժբախտության մեջ, այլ ոչ թե կալվածատիրոջը: Մեկ շաբաթ անց կալվածատերը վաճառեց կանանց և ստրուկները ապստամբություն բարձրացրին, և բոլորը ազատվեցին ստրկությունից բացի Ջոյից. նա ծեծի գիշերը մահացել էր ստացած վնասվածքներից, քանզի նույնիսկ չուներ կին, որն իրեն կխնամեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել