Իշխանությունը հետևում է հասարակական կարծիքին համացանցի միջոցով, այն, օրինակ, ազդեց Հայրապետյանի դեպքում կամ Խաչիկ Ասրյանի դեպքում և շատ-շատ այլ դեպքերում: Միաժամանակ կան դեպքեր, որ շատ կարևոր բաներ անտեսվում են, օրինակ՝ Վարդան Օսկանյանին մեղադրելը հիմա արդեն ավելի շատ խանգարում է, քան օգուտ տալիս. բոլորը հասկացել են ու գիտեն, որ այն գլուխը չէ, որից պետք էր բռնել: Կամ ասենք Կարեն Ավագյանի և Արմեն Աշոտյանի գրառումները հաջողություն են հիմնականում վայելում միայն այն թևի մոտ, որն ուզում է մեծանա, իրենց նման դառնա: Ուշադիր եղեք, հարգելի համացանցը մոնիտորինգ անող` բյուջեից վարձատրվողներ ջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել