Ամեն տարի մի գեղեցիկ հիմնադրամի տեսահոլովակ ենք նկարում, մեջը մի լավ հայրենասիրություն լցնում ու Սփյուռքից փող հավաքում այն բաների համար, որ պետական բյուջեով պետք է արվեն: Ախր այդ դրամահավաքները անում են աղետի գոտիների համար: Իսկ երբ Սիրիայի սփյուռքին օգնություն պետք եղավ, 2 տարի որոշում էին՝ արժի-չարժի, իրոք պատերազմը վտանգավո՞ր բան է, թե՞ ոչ: Ու էժանի մեջ ի՞նչ կարելի ա անել: Բավական է: Հայաստանը արդեն 21 տարեկան է. ժամանակն է, որ ինքն իր ապրելու համար գումար վաստակի:
Ինձ՝ որպես հայի, հայաստանցու, պետք չէ այդ գումարը: Ուղարկեք այն միայն Ձեր ընտանիքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել