view1in.am-ը գրում է.

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանին օգնելու է երեկ Երևանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկած մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Հայաստանի առաջնության 1-ին օրը մեդալներ խաղարկվեցին 57, 65, 86 և 97 կգ քաշային կարգերում: Ուժեղագույնները հիմնականում հաստատեցին իրենց բարձր կարգը, թեև վճռորոշ գոտեմարտերում հաղթանակները ձեռք բերվեցին մեծ դժվարությամբ և սուր մրցակցության պայմաններում:

Այսպես, 57 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչվեց Գարիկ Բարսեղյանն, ով եզրափակչում միայն 1:0 հաշվով հաղթեց Գառնիկ Մնացականյանին: Իսկ ահա 86 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչման արժանացած Մուսա Մուրթազալիևն եզրափակիչում Շամիր Աթյանի նկատմամբ առավելության հասավ 4:2 հաշվով:

Առաջնության ընթացքին հետևում էին և մրցանակակիրներին պարգևատրեցի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, Ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի փոխնխագահ Հրանտ Ենոքյանը, գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը և ազատ ոճի ըմբշամարտի այլ անվանի ներկայացուցիչներ:

Ըստ քաշային կարգերի մրցանակակիրներ դարձան. 57 կգ՝ 1.Գարիկ Բարսեղյան, 2.Գառնիկ Մնացականյան, 3.Գևորգ Արզումանյան, 3.Գոռ Գրիգորյան: 65 կգ՝ 1.Արթուր Բաղդասարյան, 2.Գագիկ Ակուլյան, 3. Նարեկ Սիրունյան, 3.Արթուր Մուրադյան: 86 կգ՝ 1.Մուսա Մուրտազալիև, 2.Շամիր Աթյան, 3.Վահե Թամրազյան, 3.Արտաշ Եղիազարյան: 97 կգ՝ 1.Վիկտոր Կազիշվիլի, 2.Անդրանիկ Գալստյան, 3.Ռոման Բաբայան, 3.Խաչիկ Շաբոյան: Այսօր մրցագորգ կելնեն և մեդալներ կխաղարկեն 61, 70, 74 և 125 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել