Եկեք երկու օր մի քիչ զուսպ լինենք:
Անկախ մեր հայացքներից, բնավորություններից և երկրի վիճակից՝ եկեք երկու օր լինենք զուսպ, տխուր, ուրախ, սգվոր, վրեժխնդիր, բայց զուսպ...
Դեմ եմ վշտի բեռին, բայց այսօր կարելի է և վշտանալ, սա մեր վիշտն է, մեր պապերին, մեր գեներին վերաբերվող շատ կարևոր բան է:
Եկեք երկու օր չվիճենք, իրար չնեղացնենք, մի կողմ դնենք սարկազմն ու չարությունը և ուղղակի խորհենք եղածի մասին...
Մեր նախնիները, մեր ազգը շատ մեծ փորձության միջով է անցել, մեծ սխրանք է գործել, ուղղակի զրոյից կյանք է սկսել:
Մենք ՄԵԾ ազգ ենք, երկար ճանապարհ ունենք անցնելու, համոզված եմ՝ առջևում շատ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ենք ունենալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել