Քիչ առաջ ԵԽԽՎ նիստին իմ գործընկեր Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Հայկական պատվիրակության անդամները ոտքի կանգնեցին, իսկ ԵԽԽՎ նախագահն առաջարկեց ընդունել Լևոն Զուրաբյանի կոչը և մեկ րոպե լռութամբ հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Ամբողջ խորհրդարանը ոտքի կանգնեց, նույնիսկ Ադրբեջանի պատվիրակները, իսկ թուրքական պատվիրակությունը մնաց նստած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել