Վերջին օրերը մի շատ կարևոր խնդիր ջրի երես հանեցին:
Չնայած ռուսահայությունը հայկական սփյուռքի ամենամեծաթիվ, ինչու չէ նաև ամենահարուստ մասն է, սակայն Ռուսաստանում որևէ քաղաքական կամ լուրջ տնտեսական կշիռ չունի: Այդ երկրում ընտրություններ չկան, իշխող էլիտաներն էլ հայերին ուղղակի չեն վստահում են: Ռուսահայությունը նաև ամենաարագ լուծվող սփյուռքն է, արդեն 20-30 տարի հետո քչերն են այստեղ հայերեն խոսելու:
Հաշվի առնելով ռուսական պատմության մշտական վայրիվերումները՝ ռուսահայությունը նաև եղածը կորցնելու մեծ «շանսեր» ունի: 
Ռուսահայությունը մնացած հակական սփյուռքի նման Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն չունի, դա էլ փաստ է:
Ի՞նչ պետք է անել:
Այժմ հայկական սփյուռքի ԹԻՎ 1 խնդիրը պիտի լինի վիզաների վերացման հարցը Հայաստանի և Արևմուտքի միջև: Որպեսզի հայկական անձնագրով քաղաքացին իսրայելցու պես ազատ տեղաշարժվի աշխարհով մեկ: Վստահ եմ, այս դեպքում շատ հայեր նախքին Սովետից կձգտեն գոնե ֆորմալ ՀՀ քաղաքացի դառնալ: Դա միմիայն օգուտ է լինելու համայն հայության համար: Ինչքան շատ հայեր Ռուսաստանից տեղափոխվեն Ամերիկա և Եվրոպա, այնքան հայությունն ուժեղանալու է:
Մեր նոր սերունդը տաղանդավոր է, համառ և անվախ, այդ սերմն ԱԶԱՏ աշխարհում շատ լավ ծիլեր է տալու:
«Արի տուն»-ն օգուտ չի տալու, «դեմոկրատական Հայաստանին» սպասելն էլ անհավանական է թվում: Իսկ «վիզաների» կոնկրետ քայլով շատ մեծ խնդիր է լուծվելու: Հայաստանը շատ առումներով փոխվելու է:
Ափսոս է սերունդը, մենք այդքան շատ չենք, ոչ էլ այդքան հիմար պիտի լինենք, որ լավ ՍԵՐՄԸ թողնենք տայգայում, դա կորածի հաշիվ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել