Միայն Հայաստանում է հնարավոր, որ ընտրությունների օրը հայտարարված չէ, թեկնածուներ չկան առաջադրված, բայց մամուլով ու քաղաքում քարոզարշավ է գնում: Խոսքս, անշուշտ, Աբովյանի մասին է, որտեղ քաղաքապետի ընտրությունը կնշանակվի հավանաբար այն օրը, երբ իշխանությունն ու Գագիկ Ծառուկյանը համաձայնության գան որևէ թեկնածուի շուրջ: Հենց էդ օրն էլ, երբ օրենքով քարոզարշավը պետք է մեկնարկի, այլևս քարոզարշավ, ըստ էության, չի լինի, որովհետև բոլորն արդեն կիմանան՝ ով է լինելու հաջորդ քաղաքապետն, ու պայքարը կկորցնի իր իմաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել