Վրաստանը Հայաստանին բարեկամ երկիր է, բայց չի ճանաչի ցեղասպանությունը, որովհետև Թուրքիային համարում է ռազմավարական դաշնակից: Սա է իրական պատկերը՝ զուրկ զգացմունքներից ու պատրանքներից: Վրաստանն, իր հերթին, չի կարող Հայաստանին պարտադրել՝ որևէ հակառուսական հայտարարություն անել իր խնդրների վերաբերյալ: Սա էլ է իրականություն: Հայ-վրացական օրակարգն առանց այն էլ հագեցած է, ու հարկ չկա այն ծանրաբեռնել խնդիրներով, որոնք կարող են փակուղային վիճակ ստեղծել: Կարևորն այն է, որ վրաց-թուրքական համագործակցությունը չկայանա մեր շահերի հաշվին, ու հայ-ռուսական համագործակցությունը չվնասի վրացիներին: Այդքանը, կարծես թե, երկու իշխանություններին հաջողվել է: Դա նույնպես դրական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել