Վերջին օրերեին մի հարցի պատասխան է ինձ հետաքրքրում:
Ինչի՞ց է, որ ավելի շատ հայ կանայք են օտարների հետ ամուսնացել և ամուսնանում, քան այդ նույն օտարազգի կանայք՝ հայ տղամարդկանց հետ: Կոնկրետ ադրբեջանցիների, թուրքերի ու վրացիների մասով:
Բոլորին հո զոռով չե՞ն տարել...
Այս հարցում առաջին պատասխանատուն «հայ տղամարդն» է:
Հերիք չէ այդ տղամարդը նորմալ ու ապահով երկիր կառուցելու ընդունակություններ չունի, հետն էլ դրանից բխող հազար ու մի կոմպլեքսների տեր է: Բայց ամենազզվելի կոմպլեքսները, երևի, ստախոսությունն ու բամբասկոտությունն են: Քուչում բամբասանք ու սուտ, աշխատանքի վայրում բամբասանք ու սուտ, վիրտուալ տիրույթում բամբասանք ու սուտ...
Եվ հիմնականում կանանց, աղջիկների, սեփական ընկերների, հարևանների ու բարեկամների հասցեին: 
Ռուսներին հազար անուն ենք կպցնում, բայց բամբասկոտ ռուս տղամարդ ես դեռ չեմ տեսել: 
Եթե երկրիդ ՀԱՅՐենիք ես կոչում, ուրեմն ՀԱՅՐԱԿԱՆ պատասխանատվություն կրիր ամեն ինչի համար, ՀԱՅՐԱԿԱՆ հարգանք ցանկացած աղջկա ու կնոջ նկատմամբ...
Քանի բամբասանքն ու ստախոսությունն ամոթալի երևույթներ չեն հանդիսանում, առողջ հասարակություն և նորմալ կյանք չի լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել