Ինչ վեճերի ասես ականատես չես լինի հայկական ՖԲ ում:
Հիմա էլ «պարարվեստն» է իրար ուտում, կեսը կողմ է «տրիկոյով» պարելուն, մյուները դա ապազգային են համարում և այլն...
Ով ոնց ուզում է թող պարի, ի՞նչ եք հերթական «ազգային»-«ապազգային» տուր ու դմբոցը սարքել, ամոթա էլի, «ազգային» բառն արդեն տհաճություն է պատճառում, դարձել է մատի փաթթան:
Եթե կուզեք իմանալ, մեր ազգին ՏԱՆԳՈ պարել պիտի սովորեցնել, արգենտինական ՏԱՆԳՈ: Մեզ այդ «մերձեցումն» ու ազատ դրսեվորումը չի հերիքում, ազգի ստվար հատվածը անբավարարաված, կիսաշարյաթ վիճակներում է դեռ ապրում, ավելի ճիշտ չի ապրում, մաքառում է: Վերջին տարինրին ուրիշ «պարային» տենդենց էլ է նկատվում, հայ երիտասարդների(տղաների) շրջանում կովկասյան «անաղջիկ» Լեզգինկան է տարածվում: Դա էլ վատ չե, թող լեզգինկա էլ պարեն, բայց 21-րդ դարում դրել բարձրանում եք հետամնաց «կովկասյան լեռներ», որ ի՞նչ գտնեք: Ռուսահայությունը վերածվեց կովկասցիների, որ դարձավ անդեմ ու անհասկանալի երևույթ, չեչենին ու դաղստանցուն էլ նախանձով է նայում...
Հ.գ.
Աշխարհը նվաճած ազգերը «խանչալներով» ու չգիտեմ ինչ ռազմահայրենասիրական պարերով չեն գրավել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել