Տպավորություն է , որ Երևանի ճարտարապետական նախագծերը և կառավարումը անում են մարդիկ, ովքեր երբեք Երևանում չեն ապրել ու չեն ապրելու : Հիմա էլ` Համազգային թատրոնի շենքի նախագիծ այգու մեջ: Այգու , որն արդեն 20 տարի է զիբիլանոց է, շինհրապարակ ու կաֆե, բայց ոչ այգի: հիմա փոխանակ այն վերականգնեն, այգու կանաչ տարածքում որոշել են թատրոն կառուցել: Եվ խնդիրը միայն այգին բետոնե շենքով փոխարինելը չէ: Ախր ինչո՞ւ թատրոն , մենք թատրոնի պակաս ունենք՞:Եղած թատրոնները չենք կարողանում նորմալ պահել ֆինանսավորել և նենց չի, որ ներկայացումների տոմսերի հերթեր են քաղաքում, իսկ դերասանները թատրոնից սերեալ են տեղափոխվում մեծ հաճույքով: Հերիք է մեր 3000 տարվա քաղաքը Ձեր ռոկոկո ու վենեցիանկա մտածելակերպով լցնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել