– Եկատերինա 2-րդի ամուսինը՝ Պետրոս 3-րդը, բավականին հազվադեպ մի տարօրինակություն ուներ, ինչի համար պատմաբանները հակված են նրա համասեռամոլության մասին ասեկոսեներին լուրջ վերաբերվելու։ Բանն այն է, որ Պետրոս 3-րդը էրեկցիա չէր ունենում, մինչև իր կինը զինվորական համազգեստ չէր հագնում։ Ընդ որում, ոչ թե ուղղակի ինչ-որ համազգեստ, այլ թշնամական (այն ժամանակ Ռուսաստանը պատերազմում էր Պրուսիայի հետ)։

– Մեկ այլ կայսր՝ Նապոլեոն Բոնապարտը, թուլություն ուներ անսովոր հոտերի հանդեպ։ Մասնավորապես՝ կնոջ մարմնական հոտերի։ Երբ նա պետք է տուն վերադառնար հեռավոր արշավանքներից, նա մի քանի շաբաթ առաջ նամակների միջոցով զգուշացնում էր իր սիրելի Ժոզեֆինային, որ նա դադարի լողանալ, որպեսզի ժամանելուն պես ինքը (Նապոլեոնը) կարողանա լիարժեք ըմբոշխնել նրա մարմնի հոտը։

– Հայտնի գրող ու պրոլետարիատի կրքոտ ներկայացուցիչ Մաքսիմ Գորկին հավատարիմ էր վեհ գաղափարներին ոչ միայն առ հայրենիք, այլև առ սեքս։ Բնականաբար, նա չէր հրաժարվել դրանից, սակայն դեռ պատանեկության տարիներին, երբ իր հասակակիցներն ամբողջությամբ տրվում էին սիրային արկածներին, Մաքսիմն այլ կերպ էր վարվում. նա ոչ այնքան սիրում էր հենց սեքսով զբաղվելը, այլ հետևել, թե ինչպես են զբաղվում ուրիշները։ Ընդ որում, նա ժողովրդական երգեր էր երգում դա անելիս։

Նա համարում էր, որ այդ կերպ օգնում է, որպեսզի այդ օրգիաների մասնակիցների մեղքերին թողություն տրվի, ու նրանք գիտակցեն, որ կարելի է շեղվել այդ կեղտոտ կենսակերպից ու կանգնել ինքնամաքրման ճանապարհին, որտեղ մարմնական սերը պետք է զիջեր իր գերակա դիրքը սիրուն առ հայրենիք։

– Մեկ այլ հայտնի ռուս գրող՝ Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին, հայտնի էր որպես բավականին ագրեսիվ սեքսի երկրպագու։ Տուրգենևն անգամ համեմատել էր նրան ոչ ավել, ոչ պակաս, տխրահռչակ մարկիզ դե Սադի հետ։ Գրողի նման հակումները հաստատել է նաև նրա երկրորդ կինը՝ Աննա Սնիտկինան, ում խոսքերով՝ իր ամուսինը սիրում էր, երբ ինքը՝ Աննան, ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր այն ամենը, ինչ նա զգում էր սեքսի ժամանակ։ Նա նաև նշել էր, որ իր ամուսինն ահավոր գրգռվում էր այն մտքից, որ իրենից շատ ավելի երիտասարդ Աննան համարում էր նրան սեքսուալ առումով խիստ գրավիչ տղամարդ։

– Ռոմանտիկ հանճար լորդ Բայրոնն, ով իր աշխատություններում գովերգում էր վեհ զգացմունքներ ու իր անսահման խոնարհումն էր հայտնում դրանց, իրական կյանքում բավականին հեռու էր ռոմանտիկ կոչվելուց։ Պոետի սեռական կապերը, մեղմ ասած, բազմաթիվ էին ու անկանոն։ Նրա սիրած սեքսուալ զբաղմունքներից մեկը հերթական սիրուհուն տղամարդու շորեր հագցնելն ու այդ տեսքով նրա հետ սեքսով զբաղվելն էր։

– Բայրոնից սեքսուալ ախորժակի առումով հետ չէր մնում մեկ այլ հանճարեղ գրող՝ Վիկտոր Հյուգոն։ Սակայն նրան գրգռում էին ոչ թե զգեստափոխությունները, այլ անթիվ գաղտնիքներն ու ինտրիգները։ Որպեսզի բավարարեր իր ցանկությունները, նա իր բազմաթիվ սիրուհիներին հատուկ տարբեր գաղտնի ուղիներով ու կածաններով էր ման տալիս, սեքսով էր զբաղվում տարատեսակ ծպտված ու գաղտնի վայրերում՝ իր գործողությունները պարուրելով առեղծվածային մթնոլորտով։

– Լեգենդար գեղեցկուհի Մերիլինի Մոնրոյին բազմաթիվ սիրավեպեր են վերագրվում տարբեր հայտնի դեմքերի հետ, ու դրանց մեծամասնությունն իրոք համապատասխանում են իրականությանը։ Երևի միսս Մոնրոն բազմաթիվ սեքսուալ տարօրինակություններ ուներ, որոնցով նա գրգռում էր տղամարկանց, սակայն, ցավոք, հայտնի է դրանցից միայն մեկը. Մերիլինը տանել չէր կարողանում ներքնազգեստ ու երբեք չէր կրում դրանք։ Մի անգամ նա անգամ առաջարկել էր ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդիին համոզվել դրանում, ու թվում է, թե ի՞նչ է եղել որ, սակայն նա դա արել էր հրապարակավ՝ մեծ բանկետներից մեկի ժամանակ։

– Ռոք-ըն-ռոլլի արքա Էլվիս Փրեսլին դժվար թե հավաներ Մերիլին Մոնրոյին, քանի որ նա գերադասում էր խիստ նիհար ու փոքր կուրծք ունեցող կանանց։ Նա պաշտում էր էրոտիկ երազները, որոնք նա տարօրինակորեն հաճախ էր ունենում, ու որպեսզի նա ի կատար ածեր իր երազները ու հետևեր իր մասնակցությամբ սեռական ակտերին կողմնակի դիտորդի կարգավիճակում, Էլվիսն իր առաստաղը հայելապատ էր դարձրել։ Բացի դրանից, Էլվիսը ոչ միայն հայելիներ տեղադրելով էր բավարարվել, այլև այնպես էր արել, որ կարող էր դրա միջով հետևել վերևի հարկում սեքսով զբաղվող մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել