Դպրոցական տարիններին, ստույգ չեմ հիշում՝ հավանաբար 85-86 թվականներ, «Пионерская правда» կամ «комсомольская правда» թերթում մի հոդված էր տպվել, թե ինչպես ռուսական քաղաքներից մեկում դպրոցի բակում մի քանի դպրոցականներ դաժանաբար սպանել էին համադասարանցուն: Ինչու հիշեցի, որովհետև դպրոցիս ուսմասվարը տնօրենի հետ դասարան առ դասարան անցնում էր, կարդում էր այդ հոդվածը: Մեզ համար դա դաժանության գագաթնակետն էր: Ամեն դեպքում խրատական, կանխարգելիչ և դաստիրակչական քայլ էր, որ իրականացնում էին ուսուցիչներս: Անցել են երկար տարիններ, սակայն մարդկային դաժանությունն իր սահմաններն ավելի ու ավելի է մեծացրել: Ցավոք, նման երևույթները դարձել են մարդկության, բնական է նաև լրատվության անբաժանելի մասը: 
Իսկ այսօր ու՞մ է վերապահված անելու ուսուցիչներիս գործը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել