Հետաքրքիր է աշխարհում այլ երկիր կա՞, որ հասարակությունը այսքան քաղաքականացված լինի, կա՞ այլ երկիր, որ բիզնեսը կամ պետական ծառայողը այսքան կախված լինի քաղաքականությունից: Կա արդյո՞ք երկիր, ուր պետության կամ մանր ու միջին չինովնիկի աշխատանքի տրամաբանությունը լինի ոչ թե ծառայելը երկրին ու հասարակությանը , այլ ծառայել ղեկավարությանն ու ամեն ինչ անել ղեկավարի վերարտադրման, ինչպես նաև ընտրություններում «հաղթանակի» համար: Կա արդյո՞ք երկիր, ուր հասարակ քաղաքացին կամ փոքր բիզնեսի ներկայացուցիչը այսքան նվաստացած զգա իր երկրում: Կա արդյո՞ք երկիր, ուր պետության , առանցքային կարևոր պաշտոնյաի կարող են մեղադրանք առաջադրել անհեթեթ բաների համար:
Երանի այն երկրի քաղաքացուն որ չգիտի անգամ իր երկրի նախարարաների անունները......Երջանիկ մարդիկ են....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել